Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի զարմիկներին նվիրված համերգ- ցուցահանդես կանցկացնի
02-12-2020 16:00:00 | Հայաստան | Համերգ
Արամ Խաչատրյանի
տուն-թանգարանը դեկտեմբերի 2-ին՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի զարմիկներ ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդես է կազմակերպելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթ են ունենալու դաշնակահարներ Էլեն Սահակյանը, Սոնա Բարսեղյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Մաքսիմ Սահակյանը:
Համերգը վարելու է Օլյա Նուրիջանյանը:
Հնչելու են Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները։
Միջոցառումն իրականացվելու է հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում