«Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում» խորագիրը կրող միջազգային համաժողով


«Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում» խորագիրը կրող միջազգային համաժողով

  • 08-11-2021 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ գործընկեր
 
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 10։00-ին` Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում (հասցե՝ Երևան, Ամիրյան փող., 1 շենք) տեղի կունենա «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագիրը կրող միջազգային համաժողովը:
 
Միջոցառումից առաջ՝ ժ․ 9։40-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կկազմակերպվի կարճ ճեպազրույց համաժողովի հիմնական խոսնակների հետ։
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ նոյեմբերի 8-ին, ժ․ 9։40-ին՝ մասնակցելու ճեպազրույցին և համաժողովի պաշտոնական բացմանը։
 
Համաժողովին բացման խոսքով հանդես կգան․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության հարցերով խորհրդական-նախարար Ֆրենկ Հեսսը։
 
Միջոցառման ընթացքում պետական մարմինների, գիտակրթական շրջանակների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և ոլորտի փորձագետները կքննարկեն Հայաստանում հողերի չօգտագործման հիմնախնդիրի լուծման ուղիները և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը բարելավելու հնարավորությունները։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն