YEREVAN JAZZ FEST միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի աշխարհահռչակ Ռիշար Բոնանի համերգով


YEREVAN JAZZ FEST միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի աշխարհահռչակ Ռիշար Բոնանի համերգով

  • 17-11-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը։
 
Այն կմեկնարկի նոյեմբերի 17-ին` Փրայմ Հոլում:  Չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը` այս տարի էլ փառատոնը կբացվի «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրը GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան է: 
 
«YEREVAN JAZZ FEST 2021»-ն այս տարի հանդես կգա նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: Կինոյի տանը կցուցադրվի «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի:
 
«Կեսգիշերին մոտ» ֆիլմի ցուցադրությանը կնախորդի համերգ, որի ընթացքում երիտասարդ ջազ երաժիշտները հանդես կգան կինոկնարում հնչած ստեղծագործությունների կատարումների իրենց մեկնաբանությամբ:
 
«YEREVAN JAZZ FEST 2021»-ի ջազ փառատոնը կհասնի նաև մարզեր: Գորիսում համերգով հանդես կգա Մալխաս ջազ բենդը, Դիլիջանում ելույթ կունենա Վահագն Հայրապետյանն իր բենդով:
 
Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տեղի կունենա «YEREVAN JAZZ FEST 2021»-ի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ միջոցառումը: Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբն ու Վահագն Հայրապետյան ջազ տրիոն: Կհնչեն Ա. Բաբաջանյանի  ստեղծագործությունները`Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ:
 
«YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում `  կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի և նրա բենդի համերգով։ Այն նվիրված է սիրված ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին: 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ