ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյան. 80 հոբելյանական ցուցահանդես


ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյան. 80 հոբելյանական ցուցահանդես

  • 16-11-2021 13:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

 
ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքը նախաձեռնել է նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով բացել հոբելյանական ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 
 
2021-ի նոյեմբերի 16-ին ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020թթ/ հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացված կլինեն նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով: 
 
Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կներկայացվեն Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած գրքերը: Նկարիչը 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է: Վ. Աբրահամյանն իր ուրույն տեղն ունի հայ և արտասահմանյան գրականության /այդ թվում`թարգմանություններ/ գրքի ձևավորման  գործում: Կցուցադրվի նրա ձևավորված գրքերի մի մասը և դրանց էսքիզները: 
 
Երկու օր՝ նոյեմբերի 18-ին և 20-ին նկարչի ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ցուցասրահում նկարելու իրենց վարպետի մոլբերտի վրա, վարպետի վրձիններով:
 
Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում /ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, ՉինաստանՌուսաստան/:
Վլադիմիր Աբրահամյանը մեծ վաստակ ունի նաև որպես մանկավարժ: Նա երկար տարիներ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Աբովյանի պետական քոլեջում: Նրա ուսանողներից շատերն այսօր համարձակ քայլեր են կատարում կերպարվեստի ոլորտում:
 
Վ. Աբրահամյանի ձևավորած գրքերի մի փոքր հատված
«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»
Հրաչյա Հովհաննիսյան - «Մենության օրեր», «Հուշերի երեկո»
Հենրիկ Մալյան - «Երկխոսություն երրորդի համար»
Ստեփան Պողոսյան- «Ինձ բահ տվեք»
Հովիկ Հովեյան - «Արեգակն արդար», «Արահետ», «Թափառական ամառներ»
Լևոն Խեչոյան- «Խնկի ծառեր»
Դավիթ Մուրադյան- «Ուզում եմ պատմել»
Դավիթ Հովհաննես- «Քրոնիկոն»
Վազգեն Սարգսյան- «Խաղ» 
Ակսել Բակունց- «Բան ու գործ»
Զորայր Խալափյան- «Ճերմանց մխիթարություն»
Արամ Հովհաննիսյան - «Ցավի ակունք»
Լևոն Պողոսյան - «Մաֆիա», «Ադամանդե մատանին»
Ալբերտ Քամյու - «Ժանտախտը»
Արաբ Շամիլով- «Դմդմ բերդը» 
Քնյութ Համսուն- «Սիրո ստրուկները»
Սմոյե Շամո- Զոզան, Դելի Գոլա, Դելի վանե
Խաչիկ Հրաչյան- «Երկեր»
Ալիմ Կեշոկո- «Կոտրված պայտ»
Արթուր Կլարկ- «Լուսնափոշին»
Ղուկաս Սիրունյան- «Բաբելոն Բաբելոն» 
Զավեն Կասյան- «Հավատի կանթեղ» 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես