Հանրային լրագրության ակումբ. ԵՄ–Հայաստան Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում


Հանրային լրագրության ակումբ. ԵՄ–Հայաստան Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում

  • 23-11-2021 12:30:00   | Հայաստան  |  Քննարկում

Նոյեմբերի 23-ին, ժամը 12.30-ին Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է քննարկում «ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով։
 
Բանախոսներն են՝
 
- Աշոտ Գիլոյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
 
- Աբրահամ Արտաշեսյան – «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահի տեղակալ
Միջոցառումը կազմակերպվում է «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
 
«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» ամրագրվում են ԵՄ–Հայաստան փոխգործակցության ոլորտները։ 2022 թվականի մարտի 1–ին լրանում է Համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում