«ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությունը


«ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությունը

  • 12-12-2021 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ գործընկերներ,
 
Դեկտեմբերի 12-ին՝ այս կիրակի, Դավթաշենում գտնվող «Օլիմպավան» կենտրոնում տեղի կունենա «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությունը։ Մրցույթին կմասնակցի 44 թիմ ՀՀ տարբեր մարզերից։ Որպես հյուր ներկա կգտնվեն «Արմաթ» նախագծի գործընկեր երկրների դեսպանները։ 
 
Մրցույթը մեկնարկելու է առավոտյան 10:00-ին և ընթանալու մինչև 16:00, ինչից անմիջապես հետո կսկսվի հաղթողների մրցանակաբաշխությունը։ 
 
Ուրախ կլինենք կիսել Ձեզ հետ մեր ռոբոտաշինական տաղանդների հաջողությունները։ Նշեմ նաև, որ նախորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, թիմերն «Օլիմպավան»-ում փորձարկելու են իրենց ռոբոտներին, ուստի եթե հետաքրքրի, կարող ենք ապահովել լրագրողների մուտքը փորձարարական տարածք։ 
 
Գրանցման համար խնդրում ենք զանգահարել 077138938 կամ գրել anna.danielyan@uite.org
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն