«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ


«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ

  • 22-12-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Պոետի սերը» խորագրով համերգ։
 
Կհնչեն Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» երգաշարն՝ ըստ Հայնրիխ Հայնեի պոեմի, Կլարա Շումանի թ․ 17 Էքսպրոմտը, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես կգա Ասատուր Բալջյան (բարիտոն), կոնցերտմայստեր՝ Կատարինե Հովսեփյան (դաշնամուր)։
 
Նշենք, որ համերգը յուրահատուկ է նրանով, որ «Պոետի սերը» երգաշարն ամբողջական տարբերակով հազվադեպ է հնչում Հայաստանում։
 
Ասատուր Բալջյանը  2008 թ․ արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի տարվա լավագույն երգիչ անվանակարգում։
 
2012-ին ճանաչվել է Ամենամյա Վիտենբերգյան երաժշտական խաղերի հաղթող (Գերմանիա): Վարպետության դասեր է անցել Շվեյցարիայում, Իսրայելում, Հայաստանում և այլ երկրներում։ Եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի և Ազգային օպերային թատրոնի մենակատար։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ