ԵՄ-Հայաստան համագործակցության Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում


ԵՄ-Հայաստան համագործակցության Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում

  • 15-12-2021 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է քննարկում «ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով։
 
Բանախոսներն են`
 
- Գևորգ Հայրապետյան-Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ
- Սամվել Մարտիրոսյան–մեդիափորձագետ
 
Միջոցառումը կազմակերպվում է «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» ամրագրվում են ԵՄ–Հայաստան փոխգործակցության ոլորտները։ 2022 թվականի մարտի 1–ին լրանում է Համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։
 
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում