«Կումայրիից մինչև Գյումրի» վիրտուալ ցուցադրության առցանց շնորհանդես


«Կումայրիից մինչև Գյումրի» վիրտուալ ցուցադրության առցանց շնորհանդես

  • 15-12-2021 19:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես

Միացեք մեզ չորեքշաբթի օրը, դեկտեմբերի 15-ին, Երևանի ժամով 19։00-ին այս հղումով․https://smithsonian.zoom.us/j/87177170114?pwd=T1pycnVYUXJHdlQzTlk2VW9GSFRMUT09։
 
Նախագծված է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի (ԻՄԾ) կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀԲԸՄ-ի հովանավորությամբ, և Քաղաքային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ։
 
«Կումայրիից մինչև Գյումրի» ինտերակտիվ մուլտիմեդիա էլետրոնային ուղեցույցը ներկայացնում է Գյումրու պատմական և մշակութային տեսարժան վայրերը։ Այն ներառում է եռաչափ (3D) և վիրտուալ իրականության (VR) ինտերակտիվ քարտեզներ՝ վերլուծության դինամիկ հնարավորություններով և մոտակա ռեսուրսների որոնումով: Ունի հարուստ վիզուալ ու աուդիո բովանդակություն, որն այցելուներին հնարավորություն է տալիս կատարել վիրտուալ շրջայց կամ օգտագործել այն անձնական այցի ընթացքում։
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես