Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորում


Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորում

  • 15-12-2021 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկերներ,
 
Դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-17:00-ը Երևանի «Անի Գրանդ հոթելի» «Պանորամիկ» սրահում  տեղի կունենա Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը, որը կազմակերպվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող  «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի  շրջանակում։
 
Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերության խթանման նպատակով ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների կողմից մշակված հանրային վերահսկողության գործիքները, ինչպես նաև քաղաքականության մշակման պատասխանատուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել Հայաստանում  հանքարդյունաբերության առանցքային խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները՝ հանքարդյունաբերության ներկայում մշակվող ռազմավարության մեջ դրանք ներառելու ակնկալիքով։
 
Միջոցառումը կկայանա ս․թ․ դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-17:00-ը Երևանի «Անի Գրանդ հոթելի» «Պանորամիկ» սրահում (հասցե՝ ք․ Երևան, Հանրապետության 65)
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն