«Բարձրագույն կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով քննարկում


«Բարձրագույն կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով քննարկում

  • 17-12-2021 14:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ, հրավիրում է ձեզ ներկա գտնվել և լուսաբանել «Բարձրագույն կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով քննարկմանը, որը տեղի կունենա ս․թ․ դեկտեմբերի 17-ին ժամը 14:00-16:30-ը Երևանի «Անի Գրանդ հոթել» հյուրանոցի «Պանորամիկ» սրահում։ 
 
Միջոցառման նպատակն է շահագրգիռ կողմերին ներկայացնել և քննարկել Հայաստանի բուհերում կոռուպցիոն ռիսկերի ու վարվող հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրության, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 4-րդ փուլի մոնիտորինգի զեկույցում բարձրագույն կրթության ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների իրականացման վերաբերյալ հետազոտության նախնական արդյունքները:
 
Քննարկումը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում