Տեղի կունենա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը
23-12-2021 20:00:00 | Հայաստան | Ասուլիս
Դեկտեմբերի 23-ին՝ երևանյան ժամանակով 20:00-ին, տեղի կունենա ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը, որը կանցկացվի առցանց ձևաչափով: Ասուլիսն ուղիղ միացմամբ կհեռարձակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/DiasporaGovAm:
Հայաստանի և սփյուռքի լրատվամիջոցները կարող են ուղարկել իրենց հարցերը press.diaspora@gov.am էլ. հասցեին կամ գրասենյակի ֆեյսբուքյան էջին: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել առավելագույնը 2 հարց: Հարցերը կարող են ուղղվել հայերեն, ռուսերեն և անգլերեն, և պատասխանները կհնչեցվեն համապատասխան լեզուներով:
Խնդրում ենք հարցերն ուղարկել մինչ դեկտեմբերի 23-ը՝ երևանյան ժամանակով 13:00-ն: