Sputnik Արմենիա. Ովքե՞ր են փոխարինելու նախկին ԽՍՀՄ երկրների անվանի վարպետներին


Sputnik Արմենիա. Ովքե՞ր են փոխարինելու նախկին ԽՍՀՄ երկրների անվանի վարպետներին

  • 22-12-2021 14:00:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

 
Ովքե՞ր կփոխարինեն կինոյի վաստակավոր վարպետներին: Կա՞ արդյոք հնարավորություն ստանալ կրթություն, բարձրացնել որակավորումը Ռուսաստանում ԱՊՀ երկրների երիտասարդ մասնագետների համար: Մերձավոր արտասահմանի երկրների երիտասարդ ներկայացուցիչներից ո՞վ կարողացավ այս տարի հաջողության հասնել: Ի՞նչ պետք է անել, որպեսզի հեռուստադիտողը նախընտրի տեղական ֆիլմերը:
 
Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա – Նուր – Սուլթան-Երևան հեռուստակամուրջի ընթացքում:
 
Մասնակիցները`
 
1. Ֆյոդոր Պոպով. ռեժիսոր, «ВГИК-դեբյուտ» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն, կինեմատոգրաֆիստների միության անդամ, «Ոսկե արծիվ» և «Նիկա» կինոակադեմիաների ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի և Ռուսական Օսկարի կոմիտեի անդամ:
 
2. Ալեքսանդր Գալիբին. Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, թատրոնի խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար:
 
3. Ալեքսանդր Ցոյ. ռեժիսոր, դերասան, ГИТИС շրջանավարտ և մանկավարժ:
 
4. Մալիկա Մուհամեջան. (Ղազախստան), ВГИК-ի շրջանավարտ, «Քաղաքի վերևում» ֆիլմի համար 2020թ. ВГИК 40-րդ միջազգային ուսանողական փառատոնում ստացել է լավագույն ռեժիսուրայի մրցանակ:
 
5. Ստասյա Վենկովա. ռեժիսոր, ВГИК շրջանավարտ (Սերգեյ Սոլովյովի արվեստանոց):
 
6. Արջ Շերմազանյան. ռեժիսոր (Հայաստան)։
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ