Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի մամուլի ասուլիսը


Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի մամուլի ասուլիսը

  • 30-12-2021 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի մամուլի ասուլիսը՝ «Լեհ-բելառուսական սահմանին ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ» թեմայով:
 
Եվրամիության և ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հազարավոր ներգաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից շարունակում են կուտակված մնալ Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմաններին ՝ փորձելով անօրինական մուտք գործել Եվրամիության տարածք։
Մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու այդ համատեքստում Հայաստան-Լեհաստան հարաբերություններին:
 
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս