Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի մամուլի ասուլիսը


Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի մամուլի ասուլիսը

  • 07-02-2022 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի՛ գործընկերներ,
 
Փետրվարի 7-ին, ժամը 14:00 սիրով հրավիրում ենք ձեզ Armenia Marriott հյուրանոցի (Ամիրյան 1) «Աշոտ Երկաթ» սրահ՝ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի մամուլի ասուլիսին։ Ֆիլմը էկրաններին կհայտնվի գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին։  
 
«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
 
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։ Զգեստների նկարիչ` Նարինե Սահակյան:
 
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն  Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
 
Մամուլի ասուլիսին կմասնակցեն
 
·         Ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը
 
·         Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, դերասան Ալեքսանդր Խաչատրյանը
 
·         Ֆիլմի պրոդյուսեր Դիանա Ավետիսյանը
 
Հիշեցնենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։ 
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանման։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Գարուն ա․․․» ֆիլմի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս