Արմենպրես. Լուսինե Սահակյանի, Սամվել Խալաթյանի և Էլֆիկ Զոհրաբյանի ասուլիսը


Արմենպրես. Լուսինե Սահակյանի, Սամվել Խալաթյանի և Էլֆիկ Զոհրաբյանի ասուլիսը

  • 14-02-2022 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՓԵՏՐՎԱՐԻ 14-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա  Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի, թատրոնի դերասան Էլֆիկ Զոհրաբյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Պրեմիերա Վանաձորի դրամատիկական թատրոնում. Հանդիսատեսի դատին կհանձնվի «Արտավազք» ներկայացումը:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս