Կլոր սեղան Մոսկվա – Երևան` «Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով


Կլոր սեղան Մոսկվա – Երևան` «Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով

  • 25-02-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Փետրվարի 25-ին` ժամը 12։00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան կլոր սեղանի ձևաչափով ասուլիս` նվիրված Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությանը` ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի Դաշնության դերի համատեքստում:
 
Ռուսական կողմից քննարկմանը կմասնակցեն
 
1. ՌԳԱ Պրիմակովի անվան միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի հատվածի ղեկավար Վադիմ Մուխանովը
 
2. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչին
 
3. ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանը:
 
Հայկական կողմից քննարկմանը կմասնակցեն
 
1. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Սարգսյանը
 
2. Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Ենգոյանը
 
3. «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը
 
Կլոր սեղանի համակարգող`«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյան:
 
Կլոր սեղանի ձևաչափով ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս