ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 3 փուլերի ամփոփիչ «ՄԵԾ միջոցառումը»


ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 3 փուլերի ամփոփիչ «ՄԵԾ միջոցառումը»

  • 15-03-2022 09:15:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկեր,
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու լուսաբանելու «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 3 փուլերի ամփոփիչ «ՄԵԾ միջոցառմանը», որը տեղի կունենա  մարտի 15-ին, ժամը ժամը՝ 09:15 – 19:30 «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում:
 
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա կգտնվեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյան, ԻՐԻՍ ծրագրի ընդհանուր ղեկավար Միխայել Գրաբները (Ավստրիական Կարմիր խաչ), hիմնադիր կազմակերպությունների ներկայացուցիչները, ԻՐԻՍ ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը (Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ) և Ռուբեն Օսիպյանը (ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի նախագահ), ինչպես նաև ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը։ 
 
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը 2019թ-ից մինչ օրս իրականացրել է ինկուբացիոն երեք փուլ։ Երեք փուլերի ընթացքում ինկուբատորն ստացել է 1500-ից ավել դիմորդ Հայաստանի բոլոր մարզերից, սիրիահայ և տեղացի  ձեռներեցներից։
- ԻՐԻՍ ԲԻ ռեզիդենտ ձեռներեցների ավելի քան 50%-ը Հայաստանի մարզերից են,
 
- ԻՐԻՍ ԲԻ ռեզիդենտների 63%-ը կանայք են,
 
- ԻՐԻՍ ԲԻ-ն մեծ փորձ ունի այնպիսի թիրախ խմբերի հետ աշխատելու, որոնք տնտեսական ինտեգրման կարիք ունեն, այդ թվում՝ հայրենադարձներ, միգրանտներ, փախստականներ, այլ տեղահանված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք․ մեր ռեզիդենտների 32%-ը նշված թիրախային խմբերի ներկայացուցիչներ են.
 
Սիրով սպասում ենք Ձեզ մարտի 15-ին, ժամը ժամը՝ 09:15 – 19:30 «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում (Երևան 0001, 5/1 Հյուսիսային պող․, 2-րդ հարկ)։ 
 
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. մարտի 14-ը:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն