Կհնչեն Բեթհովենի և Ռախմանինովի ստեղծագործությունները


Կհնչեն Բեթհովենի և Ռախմանինովի ստեղծագործությունները

  • 17-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մարտի 17-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ներկա գտնվելու «Բեթհովեն-Ռախմանինով» խորագրով համերգին։
 
Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սերգեյ Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մեծ ճանաչում վայելող դաշնակահար Ֆրեդդի Քեմպֆը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ