«5165 շարժման» հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանի և Հովհաննես Ղազարյանի ասուլիսը


«5165 շարժման» հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանի և Հովհաննես Ղազարյանի ասուլիսը

  • 16-03-2022 15:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի՛ լրագրողներ, Արցախի հարցում վերջին զարգացումները ընթանում են արագ ու լի են վտանգավոր միտումներ պարունակող ռիսկերով։
 
Պաշտոնական Երևանի արտահայտած դիրքորոշումները է՛լ ավելի են հիմնավորում մեր մտավախություններն առ այն, որ գործող իշխանությունները Արցախի հարցը մտցնում են մի վտանգավոր փուլ, որտեղ անտեսվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և որը հղի է անդառնալի հետևանքներով։
 
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, «5165 շարժումը» հրավիրում է մամուլի ասուլիս Արցախի հարցում վերջին զարգացումների թեմայով, որի նպատակն է հանրությանն իրազեկել ընթացիկ վտանգավոր գործընթացների վերաբերյալ և ներկայացնել մեր գնահատականները։ Ասուլիսին, ի մասնավորի, կշոշափվեն հետևյալ հարցերը․
 
• Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի 5 առաջարկները և պաշտոնական Երևանի արձագանքը,
• Էներգետիկ ճգնաժամն Արցախում, որը հումանիտար լուրջ խնդիրներ է ստեղծում․ ՀՀ իշխանությունների անգործությունը այս հարցում,
• ՀՀ բարձրագույն ղեկավարության վերջին շրջանի դիվանագիտական քայլերի գնահատականը։
 
Նշված հարցերի շուրջ «5165 շարժման» դիրքորոշումները կներկայացնեն շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը և Հովհաննես Ղազարյանը։
 
Հասցե՝ ք․ Երևան, Նալբանդյան 23/27
Հեռախոս՝ 077-71-10-56 (կոնտակտային անձ՝ Սվետլանա Աճեմյան)
Նոյյան տապան   -   Ասուլիս