Վ. Բրյուսովի անվան համալսարանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումների հանդիսավոր բացումը


Վ. Բրյուսովի անվան համալսարանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումների հանդիսավոր բացումը

  • 21-03-2022 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Ս. թ. մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի մեծ դահլիճում, տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումների հանդիսավոր բացումը:
 
Միջոցառմանը ներկա կլինեն  ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ, ԲՊՀ հանրաճանաչ շրջանավարտներ:
Հավելենք, որ այս տարի լրանում է  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության տասը տարին:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն