Կամերային երաժշտության տանը կհնչի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը


Կամերային երաժշտության տանը կհնչի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը

  • 15-04-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը: Համերգը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 19:00: Ստեղծագործությունը կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Տիրամայր Հայաստանի երգչախումբը (երգչախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան)։ Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
 
Բացի այդ, համերգի ընթացքում կհնչեն Դ. Հալաջյանի, Ջ. Տավեների, Տ. Մանսուրյանի, Ս. Բարբերի ստեղծագործությունները։  
 
Ստաբատ Մատերի հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է: Օրհներգը բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին` Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ երաժշտություններ են գրել, սակայն նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի երաժշտությունն է: Պերգոլեզին այս գործը գրել է 26 տարեկանում՝ 1736 թ.-ին: Այն գրվել է կոմպոզիտորի մահից առաջ:
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ