«Մայրության և գեղեցկության» տոնի առթիվ տոնական ցերեկույթ


«Մայրության և գեղեցկության» տոնի առթիվ տոնական ցերեկույթ

  • 07-04-2022 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Ապրիլի 7-ին, ժամը 13-00-ին  «Դեբատ»  բանավեճի ակումբը /Ղազար Փարպեցի- 7, Կարեն Դեմիրճյանի թանգարան/  «Մայրության և գեղեցկության» տոնի առթիվ հրավիրում է տոնական ցերեկույթի, որի ընթացքում միաժամանակ կքննարկվեն - կարծարծվեն մեր երկրում  կանանց ու աղջիկների  իրավունքների հիմնահարցեր, հնարավոր բռնություններից պաշտպանության նորօրյա մեթոդներ:
 
Օրվա բանախոսներն են`«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, «Կանանց աջակցման  կենտրոն » հ/կ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը և  Շենգավիթ  վարչական շրջանի պատանի ստեղծագործողների կետրոնի տնօրեն` Նարե Արամյանը  
 
Հեռ. +(374) 91530238, 93530238, 95530238            
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն