Sputnik Արմենիա. «Ղրիմ-Հայաստան-Բելառուս. փոխադարձ համագործակցության ուղիները»


Sputnik Արմենիա. «Ղրիմ-Հայաստան-Բելառուս. փոխադարձ համագործակցության ուղիները»

  • 19-04-2022 14:00:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

Ապրիլի 19–ին, ժամը 14–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կկայանա «Ղրիմ-Հայաստան-Բելառուս. փոխադարձ համագործակցության ուղիները» թեմայով տեսակամուրջը։
 
Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էին իշխանության և բիզնեսի ներկայացուցիչները, վերջերս այցելել էր Հայաստան և Բելառուս։ Միջոցառումների թվում էր Ղրիմի ներդրումային նախագծերի, հանրապետությունների զբոսաշրջային, ռեկրեացիոն, արդյունաբերական և ագրարային հնարավորությունների շնորհանդեսը:
 
Ի՞նչ իրական արդյունքների է հաջողվել հասնել Հայաստանում և Բելառուսում: Նախատեսվու՞մ են արդյոք երեք երկրների ռեկրեացիոն ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր: Ղրիմի արտադրողների ո՞ր ապրանքներն են հետաքրքիր այս հանրապետություններին և ինչ կարող է ներմուծել թերակղզին: Որո՞նք են շուկայի մասնակիցների լոգիստիկ ոլորտի զարգացման հեռանկարները:
 
Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն Ղրիմ-Հայաստան-Բելառուս տեսակամուրջի ընթացքում ապրիլի 19–ին, ժամը 14–ին։
 
Խոսնակներ`
Սիմֆերոպոլում՝
 
Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկո
 
Ղրիմի տնտեսական զարգացման նախարար Դմիտրի Շերյակոն
 
Ղրիմի Հանրապետության առողջարանների և զբոսաշրջության նախարար Վադիմ Վոլչենկո
 
Երևանում`
 
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկո
 
Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան
 
«Արմենիա Թրավել» ներգնա տուրիզմի վարչության պետ Նինա Դադայան
 
Մինսկում`
 
Բելառուսում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Յուրի Զոլոտարևը
 
Centrkurort ձեռնարկության տնօրեն Սվետլանա Կոնչից
 
Զբոսաշրջության արդյունաբերության հանրապետական միության խորհրդի նախագահ Ֆիլիպ Գուլին
 
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում (https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/) :
 
Հարցերը կարող եք ուղարկել նաևv.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ