«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը


«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը

  • 24-04-2022 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Ապրիլի 24-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
 
Միջոցառմանը Սիամանթոյի ստեղծագործությունները կընթերցի ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, երաժշտական կատարումներով հանդես կգան «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Լուսինե Նազարյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր):
 
«Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
 
Ցուցահանդեսին կներկայացվեն Անի Գևորգյանի, Արմինե Հարությունյանի, Աննա Վանեսյանի, Ինեսսա Պողոսյանի աշխատանքները:
 
Մանրանկարները կցուցադրվեն մինչև ապրիլի 29-ը:
 
2003 թվականից ի վեր՝ ամեն տարի ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը:
 
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն