«Հիշողություն և փոխանցում» խորագրով հանդիպում


«Հիշողություն և փոխանցում» խորագրով հանդիպում

  • 22-04-2022 17:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ գործընկեր,
 
ՀՖՀՀ Գիտակների քոլեջի հաջորդ հանդիպումը «Հիշողություն և փոխանցում » խորագրի ներքո կազմակերպվում է Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ Այս անգամ հյուրն է Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը։
 
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին՝ ժամը 17:00-ին, ՀՖՀՀ-ի Ա դահլիճում հետևյալ թեմաների շուրջ՝
 
1) Հայոց ցեղասպանություն. արմատական իրադարձությունների պատճառահետևանքային կապ:
 
2) Ցեղասպանության միջազգային արձագանքն ու ճանաչման գործընթացը Մերձավոր Արևելքի երկրներում:
 
Հանդիպման լեզուն հայերենն է։
 
Լրագրողները կարող են ներկայանալ ժամը 16։50-ից, գրանցումը՝տեղում։
 
Սիրով կսպասենք։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն