«Շուշի․ մտաքարտեզներ» գրքի շնորհանդեսը


«Շուշի․ մտաքարտեզներ» գրքի շնորհանդեսը

  • 29-04-2022 19:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ-ն հրավիրում է ձեզ լուսաբանելու «Շուշի․ մտաքարտեզներ» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ապրիլի 29֊ին, ժամը 19։00֊ին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում՝ Մելիք Ադամյան 2/2։
 
Գիրքն ուսումնասիրում է 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված Շուշիի հայ բնակչության հիշողությունը: Շուշիի քաղաքային տարածության և առօրյայի մասին պատումները ներկայացված են տրավմատիկ հիշողության ենթատեքստում, որոնք վերականգնվել են տեղահանվածների հետ արված հարցազրույցների և մտաքարտեզների միջոցով 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո։
 
Հավելյալ տեղեկատվության, հարցազրույցների կամ այլ ձևաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք կապ հաստատել էլ․հասցեով, կամ զանգահարել  +37493032527 հեռախոսահամարին։
 
Հարգանքով,
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ թիմ
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես