Մամլո ասուլիս՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին


Մամլո ասուլիս՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին

  • 11-05-2022 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Ս. թ. մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվի միջոցառումների շարք՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի (Տավուշի մարզ, գ. Չինարի) 800-ամյակին: 
 
Մայիսի 11-ին՝ 14:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում տեղի կունենա մամլո ասուլիս, որին կհաջորդի «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցադրության բացումը: Կներկայացվեն Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի մի քանի նմուշներ: 
 
Մամլո ասուլիսի բանախոսներ.
 
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ
 
Արա Խզմալյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
 
Վահան Տեր-Ղևոնդյան
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն
 
Գևորգ Սաղոյան
«Խորանաշատ 800-ամյակ»-ի նախաձեռնող խմբի համակարգող
 
Վահե Թորոսյան
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար
 
Մայիսի 28-ին՝ 11:00-ին, Խորանաշատում կմատուցվի Ս. Պատարագ: 14:00-ին Չինարի գյուղի համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և Մատենադարանից բերված 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն: 19:00-ին տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը: 
 
Մայիսի 29-ին՝ 11:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ 19:00-ին տեղի կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս