Մեդիա կենտրոն. «Բարձր աշխատավարձ․ դատավորները կնայեն մարդկանց ձեռքի՞ն, թե՞ աչքերին»


Մեդիա կենտրոն. «Բարձր աշխատավարձ․ դատավորները կնայեն մարդկանց ձեռքի՞ն, թե՞ աչքերին»

  • 10-06-2022 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բարձր աշխատավարձ․ դատավորները կնայեն մարդկանց ձեռքի՞ն, թե՞ աչքերին» թեմայով։
 
Բանախոսներ՝
 
1․ Հասմիկ Հարությունյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ
2․ Լիզա Գրիգորյան՝ Երևանի առաջին ատյանի դատարան, քաղաքացիական գործերով դատավոր
3․ Հայկ Մարտիրոսյան՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ
 
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն և Բարձրագույն դատական խորհուրդ։
ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում որոշեց բարձրացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով։
Լրագրողների մուտքն ազատ է։
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում