Մեդիա կենտրոն. «Ինչո՞ւ է դատախազությունը խոչընդոտում ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխությանը»


Մեդիա կենտրոն. «Ինչո՞ւ է դատախազությունը խոչընդոտում ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխությանը»

  • 14-06-2022 11:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինչո՞ւ է դատախազությունը խոչընդոտում ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխությանը» թեմայով:
 
Բանախոսներ՝
 
ü  Նարե Հովհաննիսյան՝ Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ
 
ü  Ռոբերտ Ռևազյան՝ փաստաբան
 
ü  Նաիրի Մնացականյան՝ Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի ներկայացուցիչ
 
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ դատախազություն։
 
2019 թվականին Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարվեց, ինչը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հնարավորություն տվեց փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը առնվազն 15 տարի կրելուց հետո տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ: Իսկ կիսափակից կիսաբաց կարող են տեղափոխվել 18 տարի ազատազրկումից հետո:
 
Սակայն ՀՀ դատախազությունը պարբերաբար կասեցնում է ցմահ դատապարտյալներին մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները և նոր միջնորդություն է ներկայացնում՝ հարցը կրկին քննարկելու համար:
 
Լրագրողների մուտքն ազատ է։
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում