Sputnik Արմենիա. Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համավարակից հետո


Sputnik Արմենիա. Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համավարակից հետո

  • 14-06-2022 13:00:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

Հունիսի 14-ին` ժամը 13:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համավարակից հետո» թեմայով Երևան-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի:
 
Ի՞նչ ակնկալիք կա ամառային սեզոնից, ինչպե՞ս են պատրաստվել Հայաստանի և Վրաստանի հանգստավայրերը: Ի՞նչն է այսօր գրավում զբոսաշրջիկներին մեր տարածաշրջանում:
 
Պե՞տք է արդյոք ՊՇՌ թեստ հանձնել: Ուրիշ ի՞նչ պետք է իմանան Վրաստանի սևծովյան ափին հանգստանալու մեկնող հայաստանցի զբոսաշրջիկները: Այս ամենի մասին կխոսեն.
 
Հայաստանում`
 
- Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Education Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը,
 
- Զբոսաշրջության փորձագետ, «Vizit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը:
 
Վրաստանում`
 
- Վրաստանի GTA զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ, Վրաստանի կոնվենցիայի բյուրոյի անդամ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին։
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ