Sputnik Արմենիա


Sputnik Արմենիա

  • 21-06-2022 15:30:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

Տեսակամուրջ. «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները»
 
Հունիսի 21-ին, ժամը 15։30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջը «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները» թեմայով:
 
Հունիսի 21-ին Մինսկում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ:
 
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ներդրման, արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծման հարցերը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիրը:
 
Համաշխարհային տրանսպորտային համակարգին ԵԱՏՄ պետությունների ազգային տրանսպորտային համակարգերի հետագա ինտեգրման և առևտրի ծավալների ավելացման նպատակով կքննարկվեն Եվրասիական տրանսպորտային միջանցքների տրանսպորտային ենթակառուցվածքի և «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքներում ընդգրկված երթուղիների զարգացման հարցերը:
 
Նիստի արդյունքներով տեսակամուրջի ձևաչափով լրագրողների հարցերին կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/):
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ