Մեդիա կենտրոն


Մեդիա կենտրոն

  • 07-07-2022 11:30:00   | Հայաստան  |  Քննարկում

Հուլիսի 7-ին՝ ժամը 11։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը շարունակում են մնալ առկախված» թեմայով։
 
Բանախոսներ՝
 
Գոհար Օհանջանյան` Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի իրավահաջորդ
 
Իրինա Ղազարյան` Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի իրավահաջորդ
 
Նանա Մուրադյան` Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի իրավահաջորդ
 
Նարինե Մկրտչյան` Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի իրավահաջորդ
 
Նինա Կարապետյանց` «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
 
Արայիկ Պապիկյան` «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան
 
2021 թ․ մայիսից մինչ օրս կազմվել և իրավասու մարմիններին (Դատախազություն, Քննչական կոմիտե) չորս քրեական գործերով ներկայացվել են խորհրդատվական եզրակացություններ։ Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողների խոսքով՝ մինչ օրս այդ գործերը շարունակվում են քննվել չափազանց անարդյունավետ։ Շատ հաճախ ամիսներ շարունակ քննչական մարմնից որևէ գործողություն (աշխատանք) կատարելու մասին տուժողի իրավահաջորդը տեղեկություն չի ունենում։
 
Լրագրողների մուտքն ազատ է։
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
  
Նոյյան տապան   -   Քննարկում