Led Zeppelin Symphonic-ի բացառիկ համերգը Հրազդան մարզադաշտում


Led Zeppelin Symphonic-ի բացառիկ համերգը Հրազդան մարզադաշտում

  • 08-07-2022 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Աննախադեպ Հայա փառատոնի շրջանակներում կայացած երկու անմոռանալի համերգներից հետո  հուլիսի 9-ին  ժամը 20-ին Հրազդան մարզադաշտում  կկայանա Led Zeppelin Symphonic-ի համերգը :
 
Այս կապակցությամբ հուլիսի 8-ին ժամը 14-ին GRAND HOTEL YEREVAN/Երևան հյուրանոցի Ձմեռային այգում կկայանա  բրիտանական London West End ռոք խմբի  երգիչների   և Հայա փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:
 
Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven:
 
Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս