Մեդիա կենտրոն


 

Մեդիա կենտրոն

  • 12-07-2022 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա «COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունն ազատազրկված կանանց առողջության իրավունքի վրա» թեմայով քննարկում:  
 
Բանախոսներ՝
 
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ
 
Նաիրա Բաբայան՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
 
Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությանը:
 
Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի  առողջապահակական ծառայությունների հասանելիությանը ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով պայմանավորված սահմանափակումների ժամանակ, ինչպես նաև COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում:
 
Լրագրողների մուտքն ազատ է։
 
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում