Sputnik Արմենիա


Sputnik Արմենիա

  • 29-07-2022 14:30:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

Հուլիսի 29-ին, ժամը 14.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան-Մինսկ-Թբիլիսի տեսակամուրջ՝ էներգետիկայի հարցերով փորձագետ, «Գեոէներգետիկա. Ինֆո» ամսագրի գլխավոր խմբագիր Բորիս Մարցինկևիչի մասնակցությամբ:
 
Ինչպիսի՞ն են Ռուսաստանի և մերձավոր արտերկրի երկրների համագործակցության հեռանկարները էներգետիկայի ոլորտում: Որտե՞ղ և ե՞րբ է նախատեսվում կառուցել նոր ատոմակայան և ՀԷԿ-եր: Ինչպե՞ս միութենական պետության էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումը կազդի սակագների վրա: Ինչպե՞ս համաշխարհային էներգետիկ ճգնաժամը կանդրադառնա Կենտրոնական Ասիայի պետությունների վրա: Որքանո՞վ կաճեն Եվրոպայում գազի և նավթի գները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով:
 
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ