Երևանի թիվ 170 ավագ դպրոց


Երևանի թիվ 170 ավագ դպրոց

  • 09-09-2022 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

«STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում վաղը՝ սեպտեմբերի 9-ին, տեղի կունենա Երևանի թիվ 170 ավագ դպրոցի անվանակոչության արարողությունը: Դպրոցը կանվանակոչվի հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով: 
Արարողությանը ներկա կգտնվի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վլադիմիր Քեմուրջյանը (Ալեքսանդր Քեմուրջյանի որդին), հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, The Planetary Society-ի համահիմնադիր Լուիս Ֆրիդմանը, «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:
 
Միջոցառումը կմեկնարկի ժամը 14:00-ին (հասցե՝ Ավան, Թումանյան թաղամաս, 30 շենք):
 
Հիշեցնենք՝ Երևանում այս օրերին ընթացող «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնը նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: «Մարս 3» կայանի PROP-M մարսագնացը նախագծել է Ալեքսանդր Քեմուրջյանը։
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն