Մեդիա կենտրոն


Մեդիա կենտրոն

  • 31-01-2023 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հունվարի 31-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Բրյուսովը՝ առանց ռեկտորի․ ինչո՞ւ չեն հաստատվում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները» թեմայով։
Բանախոսներ՝
Կարինե Հարությունյան՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ին վերընտրված ռեկտոր
Արսեն Սարդարյան՝ Կարինե Հարությունյանի շահերի ներկայացուցիչ
ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները։
Դեկտեմբերի 9-ին կայացել էր Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Այս ընտրություններից երեք օր անց պաշտոնից ազատվեցին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, որը Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
Նոյյան տապան   -   Ասուլիս