ՉԻԿՈՅԻ ՋԱԶԻ ԺԱՄԸ․ համերգ՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյնի ծննդյան 80-ամյակին


ՉԻԿՈՅԻ ՋԱԶԻ ԺԱՄԸ․ համերգ՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյնի ծննդյան 80-ամյակին

  • 01-04-2024 20:00:00   | Հայաստան  |  Համերգ

Ս.թ. ապրիլի 1-ին` ժամը 20:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ նվիրված ջազմեն, թմբկահար, հանրահայտ «Չիկոն և ընկեները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, «Ջազի Ժամը» հաղորդաշարի հեղինակ և վարող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյնի ծննդյան 80-ամյակին:

«Չիկոյի ջազի ժամը» խորագիրը կրող համերգին Հայաստանի պետական ջազ նվագախբի հետ ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի մի շարք անվանի ներկայացուցիչներ:

Համերգի ծրագրում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող ջազային ստեղծագործություններ, հայ հեղինակների, այդ թվում՝ Արմեն Թութունջյանի հեղինակային գործերը, նոր ջազային մշակումներ:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց Համերգի երաժշտական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան Համերգի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան 

Նոյյան տապան   -   Համերգ