Sputnik Արմենիա.Ասուլիս՝ նվիրված «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերային


Sputnik Արմենիա.Ասուլիս՝ նվիրված «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերային

  • 07-05-2025 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

 
Մայիսի 7-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ նվիրված «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերային։
 
Մայիսի 8-ին Երևանի Կինոյի տանը և մայիսի 17-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի կունենա Գարիկ Մաշկարյանի «Մարտական եղբայրություն» ֆիլմի պրեմիերան:
 
Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված ֆիլմը պատմում է օդաչու Վազգեն Օգանեսովի հերոսական սխրանքի մասին, որը ձախողեց Հիտլերի փախուստը 1945 թվականի գարնանը:«Մարտական եղբայրություն» ֆիլմով սկսվում է Հայրենական մեծ պատերազմի հայազգի անհայտ հերոսներին նվիրված վավերագրական ֆիլմերի շարքը:
Այս նախագիծը նպատակ ունի վերականգնել պատմական հիշողությունը և պատմել նրանց մասին, ում սխրանքներն անարդարացիորեն ստվերում են մնացել: Հաջորդ ֆիլմը նվիրված կլինի Ստեփան Մարտիրոսյանին՝ մի մարդու, ով գերմանացիների նահանջից հետո փրկեց Կիևը՝ ականազերծելով ականապատ կատակոմբները, որոնցով հետագայում անցավ մետրոյի գիծը: Շարքը կոչված է հիշեցնելու, որ հաղթանակը շատ անուններ ունի, և դրանց մեջ քիչ չեն հայկական անունները։
 
- ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Գարիկ Մաշկարյանը,
 
- ֆիլմի պրոդյուսերն ու «ձայնը»՝ Ռուբեն Փաշինյանը:
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս