Գրականության և արվեստի թանգարանում կբացվի «Հիշողության սլաքներ» բացառիկ ցուցադրությունը


 

Գրականության և արվեստի թանգարանում կբացվի «Հիշողության սլաքներ» բացառիկ ցուցադրությունը

  • 30-05-2025 18:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի  «Հիշողության սլաքներ» բացառիկ ցուցադրությունը։
Գրականության և արվեստի թանգարանում մայիսի 31-ից հուլիսի 30-ը կգործի «Հիշողության սլաքներ» բացառիկ ցուցադրությունը։ Առաջին անգամ կցուցադրվեն հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հիշողության մի ակնթարթում․․․
 
Ցուցադրվող 60 ժամացույցներից միայն մեկի սլաքներն են բաբախում առ այսօր՝ կամրջելով անցյալ ու գալիք հիշողությունները։
Ժամանակավոր ցուցադրության շրջանակում կներկայացվեն Մ․ Նալբանդյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Բակունցի, Վ․ Փափազյանի, Բ․ Կանաչյանի, Մ․ Սարյանի և մյուս մեծերի ժամացույցները՝ հիշողության սլաքներով։
 
Նախագծի հովանավոր` ???????????? ????????????????????????????????????????????????????
 
Գործընկերներ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Հովհաննես Թումանյանի թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն