Ասուլիս՝ «Սպինալ մկանային ատրոֆիայի նորարարությունները և գենետիկական թերապիայի կարևորությունը» թեմայով
17-09-2025 15:00:00 | Հայաստան | Ասուլիս
Սեպտեմբերի 17-ին` ժամը 15:00-ին, “Courtyard Marriott Yerevan” հյուրանոցի “Queen” դահլիճում (հասցե` ք. Երևան, Տերյան փող., 5 շենք) «Արաբկիր» բժշկական համալիրի նախաձեռնությամբ կկայանա ասուլիս՝ «Սպինալ մկանային ատրոֆիայի նորարարությունները և գենետիկական թերապիայի կարևորությունը» թեմայով։
Սպինալ մկանային ատրոֆիա հիվանդության բուժման բացակայությունը կարող է դառնալ ծանր հաշմանդամության պատճառ: Ամենից հաճախ ախտորոշվում է մանկական տարիքում և նորածինների մահվան ամենատարածված գենետիկական պատճառն է։ Բուժումը թանկ արժե (ամսական 3-ից 9 մլն դրամ): Ի տարբերություն Հայաստանի` մի շարք երկրներում սպինալ մկանային ատրոֆիա հիվանդությամբ բուժառուները պահանջվող դեղամիջոցները ստանում են աջակցության միջոցով: Աշխարհում այս հիվանդությունն ունի 80 000-ից 160 000 մարդ, որից 15-ը Հայաստանում:
Իրազեկում` հանուն կյանքի: Ասուլիսի նպատակն է համախմբել տեղի և միջազգային մասնագետներին՝ քննարկելու սպինալ մկանային ատրոֆիայի բուժման նորարարական մոտեցումներն ու գենետիկական թերապիաների հնարավորությունները։ Կքննարկվեն նաև հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու և բուժման հասանելիությանն առնչվող հարցեր։
Մինչև 2016 թվականը սպինալ մկանային ատրոֆիայի բուժում գոյություն չուներ։ Այսօր աշխարհում արդեն գրանցված է 3 դեղամիջոց։ Դրանք հիվանդության վաղ փուլում կիրառելու դեպքում բուժառուների մոտ դրական դինամիկա է արձանագրվում։ Դեղորայքն արդեն հասանելի է շատ երկրներում (ՌԴ, Վրաստան, Ուզբեկստան և այլն)։
Ասուլիսը մեկ հարկի տակ կհամախմբի մանկական նյարդաբաններին և միջազգային փորձագետներին։ Ներկա կլինեն նաև հիվանդությունն ունեցող բուժառուներն ու նրանց հարազատները։
Թեմայի վերաբերյալ բոլոր հարցերին կպատասխանեն միջոցառման բանախոսները`
Բիայնա Սուխուդյան - մանկական նյարդաբանության և էպիլեպսիայի ծառայության ղեկավար, «Արաբկիր» ԲՀ,Անի Գևորգյան - մանկական նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, «Արաբկիր» ԲՀ,Թեոնա Շատիրիշվիլի - մանկական նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, Մ. Յաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոց (Վրաստան),Նանա Տատիշվիլի - նյարդաբանության պրոֆեսոր, Դավիթ Տվիդիանիի բժշկական համալսարան (Վրաստան),Անուշ Գևորգյան - բուժում ստացող բուժառու։