Տեղի կունենա «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման արարողությունը
01-10-2025 11:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Հոկտեմբերի 1-ին ժամը 11:00-ին (Միջոցառմանը գրանցվելու և տեխնիկական հարցերը կարգավորելու համար խնդրում ենք ներկայանալ 10:30-ից) Զվարթնոց միջազգային օդանվակայանի Ժամանման սրահի Էսպերանտո սրճարանում տեղի կունենա «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման արարողությունը:
Միջոցառումը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որին կհաջորդի Նեապոլից չվերթի դիմավորումն ու կամփոփվի հյուրասիրությամբ:
Մամուլի ասուլիսին ելույթով հանդես կգա «Wizz Air» ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշները, մեկնաբանություններով հանդես կգան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն: Միջոցառման ժամանակ ապահովվելու է համաժամանակյա թարգմանություն:
Միջոցառման այլ մանրամասներին ծանոթանալու և Ձեր լրատվամիջոցի մասնակցությունը գրանցելու համար խնդրում ենք կապ հաստատել Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինեի հետ՝ +37495717775: