"Աննանիկս" ընկերությունը, համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ, իրականացնում է տեխնոլոգիական հեքեթոն, որի մրցութային մասը կազմակերպվում է MFMsoft-ի հեղինակային AI Masters Challenge ձևաչափով
"Աննանիկս" ընկերությունը, համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ, իրականացնում է տեխնոլոգիական հեքեթոն, որի մրցութային մասը կազմակերպվում է MFMsoft-ի հեղինակային AI Masters Challenge ձևաչափով
28-12-2025 10:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Աննանիկս ընկերությունը, համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ, իրականացնում է տեխնոլոգիական հեքեթոնի. մրցութային մասը անցնելու է MFMsoft ընկերության հեղինակային AI Masters Challenge ձևաչափով։
Դեկտեմբերի 28 10:00 – 18:00 Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ)
Այս օրը մեկ հարկի տակ կհամախմբվեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, ծրագրավորողներ, ինժեներներ, ստարտափ թիմեր և AI-ով հետաքրքրված նորարար մտածողությամբ անհատներ։
Ի՞նչ է սպասվում հեքեթոնի ընթացքում
- Հետաքրքիր աշխատարաններ՝ տարբեր ոլորտների խոսնակների մասնակցությամբ
- AI Masters Challenge ձևաչափով ներկայացված իրական խնդիրներ
- Մասնակիցները կմտածեն և կառաջարկեն լուծումների տարբերակներ
- Աշխատանք անհատապես կամ թիմերով
- Գաղափարների ներկայացում և գնահատում ժյուրիի կողմից
Մասնակցության ձևաչափ
Հեքեթոնին կարող են մասնակկցել երկու տարբերակով՝
- Թիմերով՝ 1-4 մասնակից
- AI Masters Challenge-ի մասնակցություն
Հեքեթոնի գլխավոր նպատակն է ստեղծել նորարարական, կիրառելի և ապագային ուղղված AI լուծումներ։
Էլ ինչ հեքեթոն առանց մրցանակի
Լավագույն և առավել ազդեցիկ գաղափարները կպարգևատրվեն դրամական մրցանակով։ Մրցանակային ֆոնդ | $ 3000
Տեխնոլոգիական հեքեթոնը ոչ միայն մրցելու հնարավորություն է, այլև՝ սովորելու, նոր կապեր ու համագործակցություններ ստեղծելու և, իհարկե AI-ի ապագան ձևավորող գաղափարների զարգացմանը մասնակցելու։