Տեղի կունենա միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի (Սերբիա/Նորվեգիա) մենահամերգը

  • 10-10-2026 19:00:00
  • |
  • Հայաստան
  • |
  • Համերգ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի (Սերբիա/Նորվեգիա) մենահամերգը:
 
Նա հայտնի է եվրոպական հանրահայտ համերգասրահներում ու տաճարներում (օրինակ՝ Վեստմինստերյան աբբայությունում, Օսլոյի և Քովենթրիի տաճարներում) իր ելույթներով, ինչպես նաև միջազգային տարբեր մրցույթներում տարած հաղթանակներով։
 
Ռադովանովիչի կատարումներն աչքի են ընկնում վիրտուոզությամբ և հուզական խորությամբ, իսկ երկացանկը ներառում է ինչպես բարոկկո, այնպես էլ ժամանակակից երաժշտություն:
 
Եթե ցանկանաք հարցազրույց անցկացնել երգեհոնահարուհու հետ, խնդրում ենք նախապես տեղեկացնել, որպեսզի կարողանանք պայմանավորվել հարմար ժամի շուրջ։ Միլկիցան խոսում է անգլերեն։
 
Նոյյան Տապան   -   Համերգ
Կարդացել են 49 անգամ
📻 Ռադիո