ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցը թեւակոխեց դասընթացների նոր շրջափուլ


ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցը թեւակոխեց դասընթացների նոր շրջափուլ

  • 14-10-2011 20:17:49   | Հայաստան  |  Քաղաքական

Հոկտեմբերի 14-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում դասընթացների երկրորդ շրջափուլի մեկնարկը տրվեց «Քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության կայացման գործընթացում» թեմայով դասախոսությամբ, որը «Քաղաքացի-հասարակություն-պետություն» եռամիասնության տիրույթում ներկայացրեց «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Գրիգորյանը: Սեպտեմբերի 16-ից ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցն անվճար հիմունքներով անցկացնում է սեմինար-դասընթացների շարք, որին կարող է մասնակցել հասարակական-քաղաքական խնդիրներով հետաքրքրվող ցանկացած ոք` ազատ ունկնդրի կարգավիճակով:
Նոյյան տապան  -   Քաղաքական