Երկարաձգել են «Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթի» հայտերի ընդունման ժամկետը


Երկարաձգել են «Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթի» հայտերի ընդունման ժամկետը

  • 20-10-2011 17:55:48   | Հայաստան  |  Հայտարարություններ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթին» մասնակցել ցանկացող աշակերտների թիվն աննախադեպ շատ էր, իսկ սեպտեմբերը, որպես ուսումնական տարվա սկիզբ, նպաստավոր ժամանակահատված չէր, ուստի մրցույթի կազմակերպիչները երկարաձգել են հայտերի ընդունման ժամկետը մինչեւ նոյեմբերի 5-ը: Նոյեմբերի 10-ին, «Էդիտ պրինտ» -ի մրցույթի հանձնախմբի կողմից կհայտարարվեն ՀՀ մարզերում կիսաեզրափակիչ փուլի անցկացման օրերը եւ մասնակիցների անունները: Ձեզ հետաքրքրող ընթացիկ տեղեկատվությունը կարող եք ստանալ հետեւյալ կայքերից. www.editprint.am www.dasaran.am www.nt.am www.yerevan.am, կամ զանգահարել «Թեժ գիծ»՝ 010-57-70-09 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play