Փարաջանովին, Կուստուրիցային եւ Տարկովսկուն նվիրված գրքի շնորհանդեսը Բուխարեստում


Փարաջանովին, Կուստուրիցային եւ Տարկովսկուն նվիրված գրքի շնորհանդեսը Բուխարեստում

  • 25-10-2011 17:28:57   | Ռումինիա  |  Մշակույթ
Հոկտեմբերի 24-ին Բուխարեստի կենտրոնական գրախանութներից մեկում ներկայացվեց կինոքննադատ եւ բանաստեղծուհի Ելենա Դուլգերուի «Դրախտի աստիճանները կինոյում. Կուստուրիցա, Տարկովսկի եւ Փարաջանով» գիրքը (Elena Dulgheru, Scara Raiului in cinema. Kusturica, Tarkovski, Paradjanov), ինչպես նաեւ բանաստեղծությունների վերջին ժողովածուն: Միջոցառմանը ներկա էին կինո- եւ գրաքննադատներ, կինոգործիչներ, արվեստագետներ, մշակութային մամուլի լրագրողներ, ինչպես նաեւ Բուխարեստի հայ եւ ռուս համայնքների ներկայացուցիչներ: Հեղինակին ուղղված շնորհավորական խոսքերով եւ 20-րդ դարավերջի համաշխարհային կինոյի ու մտքի վրա խոր հետք թողած այդ խոշոր անհատների գնահատումով երեկոն բացեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, որին հետեւեց Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Պալիանիի խոսքը: Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ հայտնի կինոքննադատ, դոկտոր պրեֆեսոր Մանուելա Չեռնատը (Manuela Cernat) եւ բանաստեղծուհի Լիլիանա Ուրսուն (Liliana Ursu), որոնք հեղինակել էին Դուլգերուի զույգ գործերի նախաբանները:
Նոյյան տապան  -   Մշակույթ