Հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում


Հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում

  • 27-10-2011 13:11:26   | Հայաստան  |  Հայտարարություններ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայութունից, կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ հնարավոր իրավախախտումները կանխելու եւ խափանելու, հավաքի իրավախախտ մասնակիցների նկատմամբ ուժի գործադրումը հնարավորինս բացառելու նկատառումներով` ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետերով եւ 12-րդ հոդվածով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության նստավայրի առջեւ կազմակերպված հավաքի մասնակիցներին առաջարկել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում: ՀՀ ոստիկանության կողմից հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության նախորդ նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրի առջեւ կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ, որոնք վերստին ժամանում էին հավաքի վայր, պարբերաբար եւ տեւական ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտել են Կառավարական տուն 1 շենք ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաեւ թույլ են տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ, սադրել բախումներ ոստիկանության ծառայողների եւ հավաքի մասնակիցների միջեւ:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ