Պաշտպանը մտահոգված է հանրապետական երթուղիներում ուղևորափոխադրումների խոչընդոտման դրսևորումներով


Պաշտպանը մտահոգված է հանրապետական երթուղիներում ուղևորափոխադրումների խոչընդոտման դրսևորումներով

  • 27-10-2011 16:52:15   | Հայաստան  |  Իրավունք
?Հոկտեմբերի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել երեք քաղաքացիներից` Էջմիածին-Երեւան եւ Աբովյան-Երեւան ուղղություններով ուղեւորափոխադրումների դադարեցման վերաբերյալ: Պաշտպանն անմիջապես գործադրել է տվյալ բողոքների պարագայում օրենքով վերապահված իր միակ լիազորությունը եւ պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին: Կարեն Անդրեասյանը նախարարությունից պահանջել է ուսումնասիրել քաղաքացիների ներկայացրած տեղեկություններն ու դրանք հիմնավորվելու դեպքում հաստատված չվացուցակների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկել հրատապ միջոցառումներ: Պաշտպանի գրությանն ի պատասխան նախարարի կողմից հաստատվել է ուղեւորափոխադրումներ չիրականացվելու փաստը, որի հետեւանքով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից նախազգուշացվել են բոլոր (այդ թվում` Էջմիածին եւ Աբովյան քաղաքները սպասարկող) փոխադրող կազմակերպությունները: Միաժամանակ հայտնվել է, որ նախազգուշացումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից: Դրական գնահատելով իրավասու պետական մարմնի նման արձագանքը, Պաշտպանն այնուամենայնիվ մտահոգված է հանրապետական երթուղիներում հանրային տրանսպորտի աշխատանքի խափանման եւ ուղեւորափոխադրումների խոչընդոտման նման դրսեւորումներով եւ առաջարկում է բոլոր փոխադրող կազմակերպություններին զերծ մնալ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացմանը խոչընդոտելու ցանկացած փորձից եւ օրենքով սահմանված պահանջների խախտումներից: Պաշտպանը հիշեցնում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է ապահովել հաuտատված չվացուցակների պահանջների կատարումը եւ թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանuպորտային միջոցների մատուցման ուշացումներ:
Նոյյան տապան  -   Իրավունք